Հարկային օրենսգիրք, հոդված 380 — ՀԴՄ պարտադիր կիրառման ոլորտները

Հայաստանի Հարկային օրենսգրքի 380 հոդվածի՝ սարքային ՀԴՄ-ի կիրառման պարտադիր դեպքերը և գործունեության տեսակով բացառությունները սահմանող, հայերեն բնագիրը և fiscal.am-ի թարգմանությունները։

Վերջին ստուգում՝ 28 ապրիլի, 2026 թ.

Ինչպես է fiscal.am-ն օգտագործում այս հոդվածը

Սա հոդվածն է, որը Հայաստանում գործարկում է ՀԴՄ-ի կիրառման պարտականությունը։ 1-ին մասում երկու բանաձև՝ վճարման ձևերի փակ ցանկը (կանխիկ / քարտ / վճարային տեխնոլոգիայով գործիք) և բնակչություն տերմինը (այսինքն՝ սպառողներ), միասին որոշում են, թե կոնկրետ գործարքը պահանջում է ֆիսկալ կտրոն, թե՞ ոչ։ 3-րդ մասը թվարկում է գործունեության տեսակով 13 բացառություն։ Գործնական հետևանքները քննարկում ենք՝ Արդյո՞ք ինձ պետք է դրամարկղ։

Աղբյուր: ՀՀ Հարկային օրենսգիրք ARLISՎերջին ստուգում: 28 ապր, 2026 թ.
  1. §1

    Հայերեն · canonical

    Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, շրջիկ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի։

  2. §2

    Հայերեն · canonical

    Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտային միջոցով վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս հսկիչ դրամարկղային մեքենա կարող է կիրառվել Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար։

  3. §3

    Հայերեն · canonical

    Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար.

  4. §3.1

    Հայերեն · canonical

    բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանով, որ վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ։

  5. §3.2

    Հայերեն · canonical

    վիճակախաղի տոմսերի վաճառք։

  6. §3.3

    Հայերեն · canonical

    ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների երթևեկության տոմսերի վաճառք։

  7. §3.4

    Հայերեն · canonical

    առևտրի իրականացման վայրերում գտնվող վաճառասեղաններից Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք։

  8. §3.5

    Հայերեն · canonical

    տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի վաճառք։

  9. §3.6

    Հայերեն · canonical

    ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) ապահովված լինելու դեպքում՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացում։

  10. §3.7

    Հայերեն · canonical

    խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում։

  11. §3.8

    Հայերեն · canonical

    կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացում։

  12. §3.9

    Հայերեն · canonical

    փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների՝ անվանական արժեքով իրացում։

  13. §3.10

    Հայերեն · canonical

    փոստային և սուրհանդակային գործունեության իրականացում։

  14. §3.11

    Հայերեն · canonical

    (Կետն ուժը կորցրել է 2020 թվականի հունիսի 1-ից՝ ՀՕ-280-Ն օրենքով։)

  15. §3.12

    Հայերեն · canonical

    կրպակներում թերթերի և ամսագրերի իրացումը, եթե թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը։

  16. §3.13

    Հայերեն · canonical

    հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին սննդով ապահովում։